| Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել այծը.- Գնացին տեսան` գայլն է կերել այծը: Գայլն ու այծը,Այծն ու գայլը. Ձեզ`Բարեկենդան, Մեզ` բարի Զատիկ: Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել գայլը.- Գնացին տեսան` արջն է կերել գայլը: Արջն ու գայլը, Գայլն ու այծը. Ձեզ`Բարեկենդան, Մեզ` բարի Զատիկ: Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել արջը.- Գնացին տեսան` թուրն է կերել արջը: Թուրն ու արջը, Արջն ու գայլը, Գայլն ու այծը. Ձեզ` Բարեկենդան, Մեզ` բարի Զատիկ: Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել թուրը.- Գնացին տեսան` ժանգն է կերել թուրը: Ժանգն ու թուրը, Թուրն ու արջը, Արջն ու գայլը, Գայլն ու այծը. Ձեզ`Բարեկենդան, Մեզ` բարի Զատիկ: Գնացեք, տեսեք` ո՞վ է կերել ժանգը.- Գնացին տեսան` հողն է կերել ժանգը: Հողն ու ժանգը, Ժանգն ու թուրը, Թուրն ու արջը, Արջն ու գայլը, Գայլն ու այծը. Ձեզ`Բարեկենդան, Մեզ` բարի Զատիկ: Էն դիզան Էն դիզան, բետ - բետ դիզան, տեսեք էն ո՞րն է: Էն դիզան, բետ - բետ դիզան` գեղի ռեսներն են: Ճնճղներ ճըլվըլալեն, տեսեք էն ո՞րն է: Ճնճղներ ճըլվըլալեն` էն տիրացուքն են: Էն արև, երկնուց արև, տեսեք էն ո՞րն է: Էն արև, երկնուց արև` էն թագավորն է: Էն լուսին ամպերու մեջ, տեսեք էն ո՞րն է: Էն լուսին ամպերու մեջ` էն թագուհին է: Ցախավել իդև դռան, տեսեք էն ո՞րն է: Ցախավել իդև դռան` էն մըշակներն են: Շունն էկավ պարկն ի բերան, տեսեք էն ո՞րն է: Շունն էկավ պարկն ի բերան` գեղի գզիրն է: Մուկն էկավ ալրաթաթախ, տեսեք էն ո՞րն է: Մուկն էկավ ալրաթաթախ, էն ջաղացպանն է: |